Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համայնքային և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ -վաճառքի և վարձակալության վերաբերյալ

06.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նոյեմբերյանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք` բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 9-ին, ժամը 11:00-ին և վարձակալություն՝ ժամը 15։00-ին, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20 հասցեում /համայնքապետարանի վարչական շենք/:
Լոտ N 1. Ծածկագիր` 11-004-0040-0065, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Գագարինի փողոց թիվ 2/6, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,016 հա, մեկնարկային գինը 1250 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 2. Ծածկագիր` 11-004-0164-0010, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Երևանյան փողոց 78/3, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,33416 հա, մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 3. Ծածկագիր` 11-004-0001-0075, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց 56/3, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,00521 հա, մեկնարկային գինը 2000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 4. Ծածկագիր` 11-004-0293-0034, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 0,11716 հա, մեկնարկային գինը 170 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 5. Ծածկագիր` 11-004-0186-0045, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 0,08675 հա, մեկնարկային գինը 200 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, ծածկագիր` 11-049-0203-0003, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Ոսկեպար Հովվի ջուր հանդամաս թիվ 1, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողամասի չափը` 0,0605 հա, մեկնարկային գինը 100 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Վարձակալության են դրվում հետևյալ հողամասերը.

Վարձակալություն լոտ N 1. Վարձակալության է դրվում 11-004-0168-0019 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0,03048 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,03048 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 25 տարի:
Վարձակալություն լոտ N 2. Վարձակալության է դրվում 11-004-0179-0028 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, 0,04 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,04 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 25 տարի:
Վարձակալություն լոտ N 3. Վարձակալության է դրվում 11-004-0168-0021 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, 0,03331 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,03331 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 25 տարի:



Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր /աճուրդին՝ 30000 ՀՀ դրամի, իսկ մրցույթին՝ 20000 ՀՀ դրամի չափով/ և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին:
Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, այսինքն` 2021 թվականի հունիսի 3-ին, ժամը 18:00-ն:
Աճուրդի և մրցույթի անցկացման օրը մինչև աճուրդի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով:
Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Աճուրդում և մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում և մրցույթում հաղթող անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է կնքել պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման։

Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, հեռախոս /0266/ 22393:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան

Հեռ..` /0266/22393

Վեբ կայք` noyemberyan.am

Էլ. փոստ`