Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք

22.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նոյեմբերյանի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հայտարարություն

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 27-ին, ժամը 11:00-ին ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 15 հասցեում (համայնքապետարանի վարչական շենք):

Լոտ N1. Ծածկագիր` 11-041-0133-0108 հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Կողբ 6-րդ փ., 43/4 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի ընդհանուր չափը` 0.04427 հա, աճուրդի մեկնարկային գինը՝ 230 204 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 11510.2 ՀՀ դրամ:

Լոտ N2. Ծածկագիր` 11-015-0024-0014 հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Արճիս 6-րդ փ., 6 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի ընդհանուր չափը` 0.1243 հա, աճուրդի մեկնարկային գինը՝ 273 460 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 13673 ՀՀ դրամ:

Լոտ N3. Ծածկագիր` 11-041-0133-0107 հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ. Կողբ 6-րդ փ., 43/3 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի ընդհանուր չափը` 0.04019 հա, աճուրդի մեկնարկային գինը՝ 208 988 ՀՀ դրամ, քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 10449.4 ՀՀ դրամ:

Աճուրդն անցկացվում է բաց: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101109 հաշվարկային հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 30000 դրամի մուծման անդորրագիր: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու, հայտ ներկայացնելու համար դիմել Նոյեմբերայնի համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին՝ ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ,սենյակ 15 :

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. մայիսի 21-ը, ժամը 18.00


ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մ., ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

Հեռ..` +374 266 2 2754

Էլ. փոստ`