Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին

05.02.2021

Տիպ` Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ դատական դեպարտամենտ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մաս

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով
անցկացվող հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2021 թվականի մարտի 01-ին, ժամը 10:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք. Երևան, Փիրումյանների փող. 9):
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառա-վա¬րության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա¬բան¬ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն¬նութ¬յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա¬յա¬ցու¬ցիչները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քն¬նութ-յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների կողմից հայտ չի ներկայացվել, ուստի առաջարկվում է փաստաբանների պալատի ներկա¬յացուցիչ դիտորդներին մինչև սույն թվականի փետրվարի 26-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 

Հասցե` ք. Երևան, Կորյունի 17

Հեռ..` +374 10 511778