Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետների (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-1, 3.1-2, 3.1-4,) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

14.03.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Դիլիջանի համայնքապետարան
ՙՀամայնքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 19-ին ժամը 11.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետների (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-1, 3.1-2, 3.1-4 թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:
Բաժնի առաջատար մասնագետը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԳնումների մասին՚, ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚, ՙԳույքահարկի մասին՚, ՙՀողի հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդա, կարողանա բացատրվել) լեզվի:
Բաժնի առաջատար մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին, կատարում է բաժնի պետի հանձնարարականները, մասնակցում է բաժնի հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը, ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին, իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:


Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով:
2. Անձնագրի, աշխատանքային գրքույկի, կրթությունը հավաստող փաստաթղթերի (արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի) պատճենները:
3. Մեկ լուսանկար 3x4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դիլիջանի համայնքապետարանում (ք. Դիլիջան, Մյասնիկյան փող. 55, հեռ. 0-268-2-76-87), ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. 0-263-3-22-14):
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի ապրիլի 1-ը:

Հասցե` ք/Դիլիջան Մյասնիկյան 55

Հեռ..` +(374)26823375

Էլ. փոստ`