Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՌԱՖԴԱՎ ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին

29.12.2018

Տիպ` Սնանկության մասին հայտարարություններ
Հայտատու` ՌԱՖԴԱՎ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին » ՀՀ օրենքի 19-րդ հոդված

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12․12․2018 թվականին կայացված վճռով ՌԱՖԴԱՎ ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 00650052, գրանցման համարը՝ 222․110․00579, գրանցման օրը՝ 03․03․2006թ․, հասցեն՝ ք․ Երևան, Ավան 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, տուն 30) ճանաչվել է սնանկ։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19․12․2018 թվականին կայացված որոշմամբ ՌԱՖԴԱՎ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Մակար Եղիազարյանը։
Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով՝ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում։
Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 01․03․2019 թվականին ժամը 11։00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիա նստավայրում (ք․ Երևան Մալաթիա-Սեբաստիա Օտյան 53/2, դահլիճ 5)։

Հասցե` ք․ Երևան, կոմիտասի 48ա-35

Հեռ..` +37494889488

Էլ. փոստ`