Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքաշինական նպատակներով առանձնացված հողամասերի դասական աճուրդ

29.07.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Իջևանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքաշինական նպատակներով առանձնացված հողամասերի դասական աճուրդային
Լոտ-1 բնակավայրերի հասարակական կառուցապատման, Մետաղագործների փողոցի թիվ 2/84 հասցեում գտնվող, 155.9քմ, 1 քմ-ի մեկնարկային գինը 1242 դրամ /ծածկագիր 11-001-0015-0064/:
Լոտ-2 բնակավայրերի հասարակական կառուցապատման, Մետաղագործների փողոցի թիվ 2/85 հասցեում գտնվող, 246.0քմ, 1 քմ-ի մեկնարկային գինը 1242 դրամ /ծածկագիր 11-001-0015-0065/:
Աճուրդը կկայանա 2020թ. օգոստոսի 29-ին, Իջևանի քաղաքապետարանի շենքում, ժամը 12:00-ին: Հայտերն ընդհունվում են մինչև 2020թ. օգոստոսի 26-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Հողատարածքների 1 քմ-ի մեկնարկային գինը սահմանվում է կադաստրային արժեքի 100% չափով: Մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, նախավճարը մեկնարկային գնի 5%:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 3-21-38 հեռախոսահամարով:
ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ք. Իջևան, Երևանյան 6

Հեռ..` 0263-4-21-38

Վեբ կայք` Ijevancity.am

Էլ. փոստ`