Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Զատիկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հոգեբանի հաստիքի համար

09.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 17 փետրվարի N 08-Ն հրամանի 2-րդ մասի 7-րդ կետ

Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ
Հայտարարվում է հոգեբանի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, «25» մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1) Բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 10-ից մինչև մարտի 13-ը ներառյալ ամեն օր՝ ժամը -ից 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, «Զատիկ» մանկապարտեզ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 077166511, 091555584 հեռախոսահամարներով։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 098175071

Էլ. փոստ`