Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԻՍԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 18Վ-ՐԴ ՇԵՆՔԻ N 5 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՌՈՒԲԵՆ ԽԱՉԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․11․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Խաչիկի Բաղդասարյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Շահումյան 28/5 հասցեում գտնվող, 10-002-0006-0021 ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2022-2023թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 1133941 դրամ, որից տույժ՝ 79097 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Խաչիկի Բաղդասարյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 1133941 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսուներեք հազար ինն հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000331):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Խաչիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`