Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

12.05.2023

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
Կառավարության 12․04․2001թ N 286 որոշման 8-րդ գլուխ

Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի են ներկայացվում կից ֆայլով ներկայացված հողամասերը։
Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով, մրցույթի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ։ Մրցույթում դրված հողամասի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի 5%-ը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման վերաբերյալ կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկայանա հունիսի 15-ին ժամը 11:30-ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-18:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հասցե` ք․ Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-18

Էլ. փոստ`