Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հողատարածքները բաց մրցույթով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին

20.06.2023

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
Հողային օրենսգրքի 78-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍ (Համաձայն հավելվածի)


ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ
Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող 0.014հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0219-0024), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 21-ին ժամը 14.00 - ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության փ.3

Հեռ..` +37428425696

Էլ. փոստ`