Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.03.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Կարեն Մանվելի Բոյախչյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «JEEP GRAND CHEROKEE 6.1» մակնիշի փոխադրամիջոցի (պետհամարանիշ՝ 35RA372) 2018-ից 2020 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2021 թվականի փետրվարի 17-ի դրությամբ կազմում է ութ հարյուր վեց հազար հինգ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ վեց հարյուր վաթսուն հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Կարեն Մանվելի Բոյախչյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել ութ հարյուր վեց հազար հինգ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ վեց հարյուր վաթսուն հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին, սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Կարեն Մանվելի Բոյախչյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` 025522500

Էլ. փոստ`