Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԻԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ <<ՍՊԻՏԱԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

20.04.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է« <<Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
Դիմումներն ընդունվում են Սպիտակի hամայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021թ. մայիսի 10-ը ժամը 18:00-ն:
Մրցույթը կկայանա 2021թ. մայիսի 20-ին ժամը 14:30-ին` Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Գնումների մասին>>, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորման (հարցաշարը՝ file:///C:/Users/LUSINE%20SHIN/Downloads/%D4%B8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%80.pdf և file:///C:/Users/LUSINE%20SHIN/Downloads/%D5%88%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6.pdf )
2) հարցազրույցի:
Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմված է հետևյալ բնագավառներից՝
<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 8, 9, 11, 12, 14, 16, 17, 22, 23, 24, 25, 25.1 (հղումն՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=14986 )
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 5, 6, 14, 17, 18, 92, 99, 110, 130, 137, 166, 169, 171, 178, 195 (հղումն՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=150003 )
<<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք հոդվածներ՝ 2, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 18, 26, 30, 31, 37, 40, 46, 47 (հղումն՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150073)
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 13, 14, 16, 17, 18, 19, 22, 25, 26, 35, 46, 83 (հղումն՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150060 )
<<Կրթության մասին> Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3, 4, 13, 14, 20, 29, 30, 32, 46 (հղումն՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=150066 )
<<Մշակութային օրենսդրության հիմունքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք 2, 4, 6, 20, 24, (հղումն՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=19304 ):
Մրցույթի մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և տեղեկությունների, հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):

Հասցե` ք.Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`