Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

28.04.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
,,Հրապարակային սակարկությունների մասին ,,ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման և օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման բաց դասական աճուրդ:
Աճուրդի կազմակերպչի անվանումը - Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան
Աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն) - Սպիտակի համայնքապետարան (ք.Սպիտակ, Շահումյան 7)
Աճուրդի անցկացման օրը և ժամը - 2021թ. մայիսի 13–ին ժամը 11.00-ին
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը - 2021թ. մայիսի 10-ը, ժամը 11.00-ը
Աճուրդի հաղթողին որոշելու կարգը - Գույքի առավելագույն արժեք առաջարկած մասնակիցն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող: Մի քանի մասնակիցների միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացրելու դեպքում աճուրդում հաղթող մասնակիցին որոշում է աճուրդավարը վիճակահանությամբ:
Աճուրդով օտարվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
Լոտ-1 MERCEDES-BENZ S 600L մակնիշի ավտոմեքենա՝ թողարկման տարեթիվը 1994 թվական, նույնականացման համարը WDB1400571A243568, հաշվառման համարանիշը 621 LL 70: Լոտի մեկնարկային գինը՝ 1 300 000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը` 65 000 ՀՀ դրամ (լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով): Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
ա. աճուրդի մասնակցության համար սահմանված տեղական վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին,
բ. իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, ֆիզիկական անձանց համար` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը),
Աճուրդի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը-Աճուրդի մասնակիցը աճուրդավարի կողմից հաղթող ճանաչվելուց հետո պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի վկայականն ու վճարել գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար՝ 65 000 ՀՀ դրամ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում (արձանագրությունը ստորագրելու oրվանից 10 oրվա ընթացքում) հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է համայնքի բյուջե՝ համապատասխան հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը ընդգրկվում է հաղթողի կողմից վճարման ենթակա գումարի մեջ:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը- Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Սպիտակի համայնքապետարանում, ինչպես նաև համայնքապետարանի www.spitak.am պաշտոնական կայքում և https://www.arlis.am/ իրավական տեղեկատվական համակարգի ՏԻՄ ակտեր բաժնում (15.12.20 N 295-Ն):
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու, լոտն ուսումնասիրելու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը- Հրապարակային ծանուցման պահից մինչև 2021թ. մայիսի 10-ը ժամը 11.00-ն՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), ք.Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 7:
Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը- անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ:

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք.Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` +37425522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`