Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ ՄԱՍԻՆ

28.04.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
,,Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման և օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի բաց դասական աճուրդ:
Աճուրդի կազմակերպչի անվանումը - Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան
Աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն) - Սպիտակի համայնքապետարան (ք.Սպիտակ, Շահումյան 7)
Աճուրդի անցկացման օրը և ժամը - 2021թ. մայիսի 13-ին ժամը 15.00-ին
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը - 2021թ. մայիսի 10-ը, ժամը 15.00-ը
Աճուրդի հաղթողին որոշելու կարգը - Գույքի առավելագույն արժեք առաջարկած մասնակիցն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող: Մի քանի մասնակիցների միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացրելու դեպքում աճուրդում հաղթող մասնակիցին որոշում է աճուրդավարը վիճակահանությամբ:
Աճուրդով օտարվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
Լոտ-1 ք. Սպիտակ, ՈՒզբեկական թաղամաս, թիվ 25 հասցեում գտնվող 2888քմ մակերեսով հյուրանոցի և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 06-006-0184-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,755 հեկտար մակերեսով հողամասի բաց դասական աճուրդ: Լոտի մեկնարկային գինը 128 263 292 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը` 6 413 165 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հյուրանոցը կառուցվել է 1991թ.-ին:
Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
ա. աճուրդի մասնակցության համար սահմանված տեղական վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին,
բ. պետական գրանցման վկայականի և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձանց համար, ֆիզիկական անձանց համար` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը),
Աճուրդի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը-Աճուրդի մասնակիցը աճուրդավարի կողմից հաղթող ճանաչվելուց հետո պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի վկայականն ու վճարել գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար՝ 6 413 165 ՀՀ դրամ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում (արձանագրությունը ստորագրելու oրվանից 10 oրվա ընթացքում) հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է համայնքի բյուջե՝ համապատասխան հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը ընդգրկվում է հաղթողի կողմից վճարման ենթակա գումարի մեջ:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը- Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Սպիտակի համայնքապետարանում, ինչպես նաև համայնքապետարանի www.spitak.am պաշտոնական կայքում և https://www.arlis.am/ իրավական տեղեկատվական համակարգի ՏԻՄ ակտեր բաժնում (15.12.20 N 295-Ն):
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու, լոտն ուսումնասիրելու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը- Հրապարակային ծանուցման պահից մինչև մայիսի 10-ը ժամը 15.00-ն՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), ք. Սպիտակ, Ուզբեկական թաղամաս, թիվ 25:
Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը- անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ:

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք.Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`