Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացի Սմբատ Ռաֆիկի Հակոբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի լսումների օր նշանակելու մասին

03.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի>> մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով, 34-րդ և 35-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը՝ Չարենցավանի համայնքի բյուջեի հանդեպ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող գույքի /անհատական տուն/ հարկի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Քաղաքացի Սմբատ Ռաֆիկի Հակոբյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ, լսումների օր նշանակել 2022 թվականի մայիսի 10-ին, ժամը 12։00-ին։
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել քաղաքացի Սմբատ Ռաֆիկի Հակոբյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սմբատ Ռաֆիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան 2501, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1,

Հեռ..` +374 (226) 43434

Էլ. փոստ`