Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1) ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինասատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ (ծածկագիր ՎՀ-2.2-1)
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
Բարձրագույն կրթություն:
Համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
ՀՀ <<Սահմանադրության>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>>, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում է, կարողանում է բացատրվել) լեզվի:
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
1.բաժնում համակարգել, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ իրեն
հանձնարարված բնագավառում կազմակերպել և ծրագրել աշխատանքները:
2.օժանդակել բաժնի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային
ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել բաժնի
աշխատանքների ծրագրմանը:
3.կատարել բաժնի պետի հանձնարարականները:
4.իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային
փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության
մասին առաջարկություններ ներկայացնել բաժնի պետին:
5.իր լիազորությունների սահմաններում նախապատրաստել և բաժնի պետին
ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,
միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
6.սահմանված կարգով նախապատրաստել և ներկայացնել համայնքի ավագանու
որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների,
աշխատակազմի քարտուղարի հրամանների, աշխատակազմին վերաբերող
ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և
ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր:
7.հարկերը, վարձավճարները և օրենքով սահմանված տուրքերն ու վճարները
չվճարող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար
առաջարկություն ներկայացնել բաժնի պետին:
8.բաժնի պետի հանձնարարությամբ համաձայնեցված բնակավայրերի վարչական
ղեկավարների հետ համայնքի բնակավայրերում բաժնի մասնագետների
մասնակցությամբ կազմակերպել շրջայցեր:
9.անհրաժեշտության դեպքում տրամադել տեղեկանք համայնքային բյուջեի
հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների
վերաբերյալ:
10.կազմակերպել համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային
սեփականություն համարվող գույքի վարձավճարների մուտքերի գանձումը և
մուտքագրումը տեղեկատվական բազա:
11.համակարգել բաժնի փաստաթղթաշրջանառությունը:
12.յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ
կիսամյակային հաշվետվություն ներկայացնել իր անմիջական ղեկավարին:
2) ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ (ծածկագիր ՎՀ-2.2-2)
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
Բարձրագույն կրթություն:
Համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
ՀՀ <<Սահմանադրության>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>,<<Սոցիալական աջակցության մասին>>, <<Նախադպրոցական կրթության մասին>>, <<Կրթության մասին>>, <<Մշակութային արժեքների պահպանման մասին>> ՀՀ օրենքների աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար լեզվի (կարդում է, կարողանում է բացատրվել) :
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
1.բաժնում համակարգել, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ իրեն
հանձնարարված բնագավառում կազմակերպել և ծրագրել աշխատանքները:
2.օժանդակել բաժնի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային
ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել բաժնի
աշխատանքների ծրագրմանը:
3.կատարել բաժնի պետի հանձնարարականները:
4.իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային
փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության
մասին առաջարկություններ ներկայացնել բաժնի պետին:
5.իր լիազորությունների սահմաններում նախապատրաստել և բաժնի պետին
ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,
միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
6.սահմանված կարգով նախապատրաստել և ներկայացնել համայնքի ավագանու
որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների,
աշխատակազմի քարտուղարի հրամանների, աշխատակազմին վերաբերող
ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և
ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր:
7.համայնքային ենթակայության մարզադպրոցներին, երաժշտական և արվեստի
դպրոցներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին տալ
մեթոդական խորհրդատվություն և հրահանգներ:
8.միջոցներ ձեռնարկել ՀՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի համալրման
ուղղությամբ:
9.կազմակերպել համայնքի մարզական և սպորտային միջոցառումները:
10.համայնքում կազմակերպել մշակութային և կրթական միջոցառումներ:
11.իրականացնել Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ
կապված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
12. յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ
կիսամյակային հաշվետվություն ներկայացնել իր անմիջական ղեկավարին:

3) ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետի տեղակալ (ծածկագիր ՎՀ-2.2-3)
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
Բարձրագույն կրթություն:
Համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
ՀՀ <<Սահմանադրության>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>>, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում է, կարողանում է բացատրվել) լեզվի:
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
1.բաժնում համակարգել, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ իրեն
հանձնարարված բնագավառում կազմակերպել և ծրագրել աշխատանքները:
2.օժանդակել բաժնի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային
ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել բաժնի
աշխատանքների ծրագրմանը:
3. կատարել բաժնի պետի հանձնարարականները:
4.իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային
փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության
մասին առաջարկություններ ներկայացնել բաժնի պետին:
5.իր լիազորությունների սահմաններում նախապատրաստել և բաժնի պետին
ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,
միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
6.սահմանված կարգով նախապատրաստել և ներկայացնել համայնքի ավագանու
որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների,
աշխատակազմի քարտուղարի հրամանների, աշխատակազմին վերաբերող
ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և
ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր:
7.օրենքով սահմանված տուրքերն ու վճարները չվճարող անձանց նկատմամբ
համապատասխան միջոցներ կիրառելու համար առաջարկություն ներկայացնել
բաժնի պետին:
8.բաժնի պետի հանձնարարությամբ համաձայնեցված բնակավայրերի վարչական
ղեկավարների հետ համայնքի բնակավայրերում բաժնի մասնագետների
մասնակցությամբ կազմակերպել շրջայցեր:
9.համակարգել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ և
բաժնին վերաբերող փաստաթղթերի կազումը և համապատասխան
աշխատակիցներին տրամադրումը:
10.կազմակերպել համայնքի սեփականություն հանդիսացող շինությունների
վերաբերյալ անհրաժեշտ նյութերի մուտքագրումը տեղեկատվական բազա:
11.յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ կատարած աշխատանքների վերաբերյալ
կիսամյակային հաշվետվություն ներկայացնել իր անմիջական ղեկավարին:

Մրցույթը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-ին, Վարդենիսի համայնքապետարան՝ ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4 վարչական շենք:, հեռ. (0269)22031:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 08-ը:

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Մրցույթներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք․
Ներկայացվող փաստաթղթեր՝
1․ Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
2․ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, վկայականների, աշխատանքային գրքույկի (միայն առաջատար պաշտոնի համար, վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակի հետ միասին
3․ Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
4․ Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի
5․ Անձնագրի պատճենը։
Փաստաթղթերը ընդունվում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմում՝ ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4 վարչական շենք, հեռ.(0269)22031, կամ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7 վարչական շենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռ. +374 60 65 06 25՝ ժամը 10:00- ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ՝ Ք.ՎԱՐԴԵՆԻՍ Հ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 4

Հեռ..` (0269)22031

Էլ. փոստ`