Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրում մրցույթային կարգով

15.04.2024

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` Վարդենիսի համայնքապետարան
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում, 2024թ. մայիսի 16-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Վարդենիս համայնքի սեփականության հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում հետևյալ ծածկագրերով ամրագրված հողատեսքերը՝
Ակունք բնակավայր
1․ 05-008-0005-0047 ծածկագրով 0.4165հա 2-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
2․ 05-008-0005-0048 ծածկագրով 1հա 2-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3․ 05-008-0212-0003 ծածկագրով 3,0325հա 2-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
Վարդենիս քաղաք
1․ 05-005-0401-0076 ծածկագրով 4,97952հա 4-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
(link https://vardenis.am/Pages/AssetManagement/Land/List.aspx):
Նախավճարը և սակարկության քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ի չափով: Տարածքները ապահոված են ճանապարհներով, սահմանափակումներ չկան: Հայտերի ընդունումը վարձակալության մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ժամ 18:00-ին կդադարեցվի: Կրկնամրցույթը տեղի կունենա 24/05/2024թ. Ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վարդենիսի համայնքապետարան հասցեն` ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4
Հեռ.098-25-80-66
Մրցութային հանձնաժողով:

Հասցե` ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4

Հեռ..` 098258066

Էլ. փոստ`