Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքը հայտարարում է մրցույթ՝ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի / ծածկագիր 1.3-1/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.03.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակցին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ կատարումը.
բ)կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.
գ)կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.
դ)իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.
ե)ուսումնասիրում է բաժնի աշխատողի գործունեության դեմ ուղղված բողոքները.
զ)քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
է) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
ը)իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
թ) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.
ժ)համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.
ժա)պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.
ժբ) համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
ժգ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը.
ժդ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժե) ապահովում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին ու աշխատակազմի քարտուղարին.
ժզ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
ի) քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է համապատասխան զինվորական կոմիսարիատ և համայնքի ղեկավարին :
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝

ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճանին համապատասխանող ` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության , պետական և (կամ ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

բ) ՀՀ ընտանեկան օրենսգրքի, ,,Քաղաքացիական կացության ակտերի մասին,, , ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, , ,, Զինապարտության մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև իր լիազորությունների հետ կապված այլ օրենքների անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի :
Մրցույթը կանցկացվի 2019թ. ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում` ք.Եղեգնաձոր, Շահումյան 1 :




Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/ դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/ արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/ մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/ անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19 մարտի 2019թ.` մինչև ժամը 18.00-ն:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ /ք.Եղեգնաձոր, , Շահումյան 1 հեռախոս` (0281)22020 / և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` (0281)23061:

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1

Հեռ..` +374 28122020

Վեբ կայք` yeghegnadzor.am

Էլ. փոստ`