Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ և ֆիզկուլտ հրահանգչի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

17.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետ

Հայտարարություն

«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2(երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափ, 65 000 (վաթսունհինգհազար) ՀՀ դրամ աշխատավարձով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 13–ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 16:30-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց2-րդ փակուղի շենք 2 հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 11։30 –ին , իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 13։30 – ին, Գլաձոր բնակավայրի 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.yeghegnadzor.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179
Տնօրեն՝ Իդա Նազարյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru

































Հայտարարություն


<<Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքիԳլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝ ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.5 դրույք, 52 500/հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ աշխատավարձով։
Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթը կկայանա 2023 թվականի փետրվարի 16–ին, ժամը 11։00–ին,բանավոր փուլը նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 13։30 – ին Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք գյուղ Գլաձոր 33-րդ փողոց, 2-րդփակ.շենք 2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 13-ից ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ փետրվարի 9-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.yeghegnadzor.amկայքերում։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի շենք 2

Հեռ.` 093690179
Էլ. փոստ` gladzorpartez@inbox.ru

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , Գլաձոր բնակավայր 33 փողոց , 2 փակուղի, 2 շենք

Հեռ..` +37493690179

Էլ. փոստ`