Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ հաշվետվություն

07.12.2018

Տիպ` Հասարակական կազմակերպություններին տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն
Հայտատու` «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշման 15–րդ կետի

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15–րդ կետի համապատասխան պայմանների «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված 2.701.468 դրամ գումարի 50%-ի 1.350.734 դրամն ուղղվել է կազմակերպության անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը՝ դասընթացներին մասնակցության միջոցով մասնագիտական կառույցներում համապատասխան կնքված պայմանագրերի: Տրամադրված գումարի մյուս 50%-ի 1.350.734 դրամը, կազմակերպության կարողությունների զարգացման նպատակով ուղղվել է գրասենյակի հոսանքի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի վճարների ինչպես նաև տեսախցիկի, պրոեկտորի և մարտկոցի լիցքավորիչի գնման համար:

Հասցե` ք. Երևան, Անդրանիկի 114-42

Հեռ..` 093367327

Էլ. փոստ`