Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն

06.12.2020

Տիպ` Հասարակական կազմակերպություններին տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն
Հայտատու` «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում » հասարակական կազմակերպություն
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշում

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15 – րդ կետի համապատասխան պայմանների՝ «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում » հասարակական կազմակերպությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2020 թվականի համար տրամադրված 2,107.480 դրամ գումարի 50%-ը
՝ 1,053,624 դրամն ուղղել է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը՝ քաղաքային տնտեսություն, օն լայն համակարգչային ուսուցում, օտար լեզվի ուսուցում, օն լայն համակարգչային ուսուցում, գրականության համալրում, կլոր սեղան քննարկումներ: Տրամադրված գումարի մյուս 50%-ը՝ 1,053,624 դրամը կազմակերպության կարողությունների զարգացման նպատակով, ուղղվել է գրասենյակի վարձակալության և գրենական պիտույքների, ինտերնետային կապի և համակարգչային սպասարկմանը, համակարգիչների հզորացմանը և տեխնիկայի նորոգմանը:
Ըստ Հանրային Ծառայութնները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված գնահատականի՝
2019 թ.ի դեկտեմերի 5-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել 76 նիստ, որից 36-ը՝ արտակարգ դրության ժամանակ: «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում » հ/կ-ն մասնակցել է 29 նիստին, որից 12-ը՝ արտակարգ դրության ժամանակ, 10 աշխատանքային խորհրդակցությունից (լսում)՝ 8-ին, ինչպես նար ներկայացրել է գրավոր դիրքորոշումներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագծի, բնական գազի մատակարարման և օգտագործման և էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների վերաբերյալ:

Հասցե` ք․ Երևան, Վարդանանց փակ 8

Հեռ..` 093 82 72 17

Էլ. փոստ`