Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բնակարանյին կոմուոնալ ոլորտի աշխատողների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն

07.12.2021

Տիպ` Հասարակական կազմակերպություններին տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն
Հայտատու` «Բնակարանյին կոմուոնալ ոլորտի աշխատողների միավորում» հասարակական կազմակերպություն
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշում

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15 – րդ կետի համապատասխան պայմանների՝ «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում » հասարակական կազմակերպությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021 թվականի համար տրամադրված 2,131.375 դրամ գումարի 50%-ը
՝ 1,068,000 դրամն ուղղել է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը՝ համակարգչային ուսուցում, օտար լեզվի ուսուցում, օն լայն համակարգչային ուսուցում,տեղական ինքնակառավարման մարմինների կառավարիչների պատրաստում և ծրագրի կազմում, կլոր սեղան քննարկումներ: Տրամադրված գումարի մյուս 50%-ը՝ 1,064,000 դրամը կազմակերպության կարողությունների զարգացման նպատակով, ուղղվել է գրասենյակի վարձակալության և գրենական պիտույքների, ինտերնետային կապի և համակարգչային սպասարկմանը, համակարգիչների ձեռքբերմանը և տեխնիկայի նորոգմանը:
Ըստ Հանրային Ծառայութնները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված գնահատականի՝
2019 թ.ի դեկտեմերի 9-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել 69 նիստ: «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում » հ/կ-ն մասնակցել է 44 նիստերին, 10 աշխատանքային խորհրդակցությունից (լսում)՝ 7-ին, ինչպես նաև ներկայացրել է գրավոր դիրքորոշումներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի գործունեության ծրագրի նախագծի, բնական գազի մատակարարման և օգտագործման և էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների վերաբերյալ:
 

Հասցե` Ք Երևան Վարդանանց փակ 8

Հեռ..` 099-33-82-88

Էլ. փոստ`