Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արարատի մարզի <<Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը համալրելու մրցույթ

04.08.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ Նախարարի N 08-Ն հրաման

Հայտարարում է մրցույթԱրարատի մարզի <<Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի 0,75 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Ֆիզկուլտուրայի հրահանգչի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25,03,2022թ-ի N 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է առանձին յուրաքանչյուր մասնակցի հետ:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1,Դիմում /Ձև1/
2, Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղտ /դիմում/
3,Անձը հաստատող փաստաթուղթ
4, Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5, Ինքնակենսագրություն
6, Մեկ լուսանկար՝ 3*4 չափի
7Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8, Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9, Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/ դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություներ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 12,08,2022թ-ից մինչև 08,09,2022թ, ներառյալ, ամեն օր ժամը 10:00-18:00-ը բացի շաբաթ, կիրակի օրերից և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա ս/թ, սեպտեմբերի 12-ին ժամը 11:00-ին,Արարատի մարզի <<Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Արարատի մարզ Արարատ համայնք Նոյակերտ գյուղ, Նոյի 29:
Էլեկտրոնային հասցե՝ noyakerti_mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093187869, 077292155 հեռախոսահամարներով:
Տնօրեն՝ Դոնարա Մանուկյան

Հասցե` ք. Արարատ Շահումյան 34

Հեռ..` 093-18-78-69

Էլ. փոստ`