Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

13.05.2024

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
ՀՀ կառավարության 19.11.2014թ.-ի N 1325-Ն որոշում

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ. հունիսի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 3-րդ փողոց 1/1հասցեում՝ գոյություն ունեցող դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի կունենան «ԳԵՊՈՏԱՆԻՔ» ՍՊԸ շինարարական ընկերության և «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ նախագծային կազմակերպության կողմից համատեղ ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումները (համաձայն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այցելելով Արարատի համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայք`ararat.municipality@gmail.com հղումով, կամ զանգահարելով 060885555 հեռախոսահամարով։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Հ.Մկրտչյան (էլ․ փոստի հասցե՝ ararat.municipality@gmail.com

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`