Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.05.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. հունիսի 24-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-002-0007-0033 0.00847 հա մակերեսով բնակավայրերի այլ հողեր,հասարակական կառուցապատման հողամաս Սալաքիթի 28/1 հասցեում,սահմանված է օտարման մեկնարկային գին 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
2.Լոտ ծածկագիր 03-002-0061-0108 0.00305 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս ՈԿՖ 7/3 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 5000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
3.Լոտ ծածկագիր 03-015-0103-0032 0.05384 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս գ.Արարատ Վ.Տերյան 65 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
4.Լոտ ծածկագիր 03-015-0022-0045 0.0122 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամաս Մ.Մնացականյան 2/1 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
5. Լոտ ծածկագիր 03-015-1208-0105 0.02181 հա մակերեսով գյուղ.նշանակության այլ հողատեսք գ. Արարատ բնակավայրում , սահմանված է օտարման մեկնարկային գին 50000 ՀՀ դրամ
6. Լոտ ծածկագիր 03-013-0032-0009 0.0022 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս Ավշար բնակավայրի Մ.Խորենացու 37/8 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 3500 ՀՀ դրամ 1քմ-ի համար
7 Լոտ ծածկագիր 03-013-0618-0007 0.07158 հա մակերեսով գյուղ.նշանակության այլ հողատեսք Ավշար բնակավայրում , սահմանված է օտարման մեկնարկային գին 50000 ՀՀ դրամ
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`