Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23.05.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. հունիսի 26-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Սուրենավան բնակավայրի Ա.Խաչատրյան 2 հասցեում գտնվող 03-086-0023-0025 ծածկագրից 0.06221 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:Սահմանված է օտարման մեկնարկային գին՝700 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
2.Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-019-0237-0114 ծածկագրից 0.0697 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող: Սահմանված է օտարման մեկնարկային գին՝50000 ՀՀ դրամ:
3.Երասխ բնակավայրի Բարեկամության 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող 03-042-0040-0004 ծածկագրից 0.03507 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 400 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`