Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

19.07.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարգունիքի մարզի Գավառի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հրդված

Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի
/Ծածկագիր 2.3-8/

Գլխավոր մասնագետը`
ա/ կազմակերպում, ծրագրում, վերահսկում է համայնքային ենթակայության կրթական և մշակութային հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը
բ/ նպաստում է համայնքում կրթական և մշակութային հիմնարկների զարգացմանը, այդ ուղղությամբ ներկայացնում է համապատասպան առաջարկություններ
գ/ կազմակերպում է Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ, աջակցում է արհեստներին, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության պահպանմանը
դ/ աջակցումէ համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանմանը
ե/ աջակցում է երիտասարդների դերի բարձրացմանը և հարնակրթական հիմնարկների գործունեությանը
զ/ նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, այդ ուղղությամբ ներկայացնում է համապատասխան առաջարկություններ մարզահրապարակների և հանգստի գոտիների ստեղծման վերաբերյալ
է/մասնակցում է աշխատանքային ծրագրերի, բյուջեների կազմման աշխատանքներին
ը/ հետևում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների , գրադարանների կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների շենքերի ու գույքի նպատակային շահագործմանը
թ/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարություները` ժամանակին և պատշաճ որակով
ժ/ անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպություների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին
ի/ անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ
լ/ստորագրում է իր կողմից կազմվող փաստաթղթերը
խ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ :

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական
ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում
քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա
աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի
աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և /կամ/ համայնքային կառավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
<<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>,
<<ՀՀ կրթության մասին>>, <<ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/
Մրցույթը կանցկացվի 2019 թվականի օգոստոսի 23-ին ժամը 1700-ին քաղաքապետարանում/
ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/



Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականություններիկատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ
գործունակ
ե) Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին
զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 08.08.2019թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ
ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու
համար կարող են դիմել Գավառի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,
Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ մարզպետարան:









Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսաղորչի 12

Հեռ..` +374 264 23423

Էլ. փոստ`