Ռոզա Ամրայի Սաֆարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
18.06.2020
Ռոզա Ամրայի Սաֆարյանին
ն.ք.` 003765153, ՀԾՀ` 5204470255
քաղ. Գավառ, Բուռնազյան 4-րդ նրբ. 1-ին անցուղի տ 9
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գավառ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2020թ. Հունիսի 23-ին, ժամը 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժին, հասցեն` քաղ. Գավառ, Գր. Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գանձումների գծով մասնագետից:
ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ
18.06.2020թ.
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12
Հեռ..` +374 264 2 34 23
Էլ. փոստ`