Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ժորա խաչատուրի Մելքոնյանին ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 434-Ա
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Ժորա խաչատուրի Մելքոնյանը (անձնագիր՝ AH0235871, ՀԾՀ 3202410307, հաշվառված Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք Գր. Լուսավորչի 14/22) հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հողի հարկով հարկվող հողամասերի, ինչպես նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, ինչպես նաև Սևանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների՝ Գավառ քաղաքի 05-001-1125-0229, 05-001-1168-0763, 05-001-1125-0222 կադաստրային ծածկագրերով հողատեսքերն, ՎԱԶ 2106 մակնիշի, 31 ԼԼ 790 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում են Ժորա Խաչատուրի Մելքոնյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ:
Հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկը կազմում է 32596 /երեսուներկու հազար հինգ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, ինչը 2008-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ժորա Խաչատուրի Մելքոնյանի կողմից նշված ժամանակահատվածի հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է հողի հարկի համար տույժ՝ 13 597 /տասներեք հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամի չափով:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 104000 /մեկ հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ, ինչը 2008-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ժորա Խաչատուրի Մելքոնյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ 46222 /քառասունվեց հազար երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամի չափով:
2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2020թ. հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք` 15.07.2020թ. ծանուցում azdarar. am կայքում/ Ժորա Խաչատուրի Մելքոնյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 24.07.2020թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Ժորա Խաչատուրի Մելքոնյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) փոխադրամիջոցների սեփականատեր համարվող համայնքում հաշվառված ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե, իսկ նշված հաշվառման /գրանցման/ բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ 1. Ժորա Խաչատուրի Մելքոնյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 196 415 /մեկ հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, որից 46193 /քառասունվեց հազար մեկ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամը որպես 05-001-112-0229, 05-001-1168-0763, 05-001-1125-0222 կադաստրային ծածկագրերով հողատեսքերի համար վճարման ենթակա հողի հարկերի գումար` ներառյալ տույժերը և 150 222 /մեկ հարյուր հիսուն հազար երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամը որպես ՎԱԶ 2106 մակնիշի 31 ԼԼ 790 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝
դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`