Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռոզա Ամրայի Սաֆարյանին ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

30.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 435-Ա
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Ռոզա Ամրայի Սաֆարյանը (նույնականացման քարտ՝ 009838756, ՀԾՀ՝ 4105730274,
հաշվառված Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Բուռնազյան 4 նրբանցք, 1 անցուղի 9) հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հողի հարկով հարկվող հողամասերի, ինչպես նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինություններիտվյալների՝ Գավառ քաղաքի 05-001-0554-0005 կադաստրային ծածկագրով հողատեսքն, 05-001-0554-0005-001 կադաստրային ծածկագրով գույքն /անհատական տուն/ հանդիսանում են Ռոզա Ամրայի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ:
Հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկը կազմում է 57090 /հիսունյոթ հազար իննսուն/ ՀՀ դրամ, ինչը 2015-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ռոզա Ամրայի Սաֆարյանի կողմից նշված ժամանակահատվածի հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է հողի հարկի համար տույժ՝ 15990 /տասնհինգ հազար ինն հարյուր իննսուն/ ՀՀ դրամի չափով:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 65940 /վաթսունհինգ հազար ինն հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, ինչը 2008-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ռոզա Ամրայի Սաֆարյանիկողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 31753 /երեսունմեկ հազար յոթ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամի չափով:
2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2020թ. հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք` 15.07.2020թ. ծանուցում azdarar. am կայքում/ Ռոզա Ամրայի Սաֆարյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 24.07.2020թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Ռոզա Ամրայի Սաֆարյանի բացակայությամբ:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) փոխադրամիջոցների սեփականատեր համարվող համայնքում հաշվառված ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե, իսկ նշված հաշվառման /գրանցման/ բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից
ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ
1. Ռոզա Ամրայի Սաֆարյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 170773 /մեկ հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 73080 /յոթանասուներեք հազար ութսուն/ ՀՀ դրամը որպես 05-001-0554-0005 կադաստրային ծածկագրերով հողատեսքերի համար վճարման ենթակա հողի հարկի գումար` ներառյալ տույժերը և 97693 /իննսունյոթ հազար վեց հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամը որպես 05-001-0554-0005-001 կադաստրային ծածկագրով գույքի /անհատական տուն/ գույքահարկերի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝
դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`