Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Վարդգեսի Խաչիկյանին ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

30.07.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 436-Ա
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Սամվել Վարդգեսի Խաչիկյանը (անձնագիր՝ AS0406682, ՀԾՀ 2807590284, հաշվառված Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք Գր. Լուսավորչի 24) հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հողի հարկով հարկվող հողամասերի, ինչպես նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, ինչպես նաև Սևանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների՝ Գավառ քաղաքի 05-001-1104-0463, 05-001-1159-0165/0167, 05-001-1157-0002, 05-001-1180-0061, 05-001-322-026
կադաստրային ծածկագրերով հողատեսքերն, 05-001-322-026-01/11-13կադաստրային ծածկագրով գույքն /անհատական տուն/ ու Մերսեդես-Բենս Տ 420 Լ մակնիշի 95 VS 555 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում են Սամվել Վարդգեսի Խաչիկյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ:
Հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկը կազմում է 225 121 /երկու հարյուր քսանհինգ հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, ինչը 2008-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Սամվել Վարդգեսի Խաչիկյանի կողմից նշված ժամանակահատվածի հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է հողի հարկի համար տույժ՝ 100 098 /մեկ հարյուր հազար իննսունութ/ ՀՀ դրամի չափով:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 419 900 /չորս հարյուր տասնինը հազար ինն հարյուր/ ՀՀ դրամ, ինչը 2016-2020թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Սամվել Վարդգեսի Խաչիկյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 49820 /քառասունինը հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով:
2020 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2020թ. հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք` 15.07.2020թ. ծանուցում azdarar. am կայքում/ Սամվել Վարդգեսի Խաչիկյանը:Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 24.07.2020թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Սամվել Վարդգեսի Խաչիկյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) փոխադրամիջոցների սեփականատեր համարվող համայնքում հաշվառված ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե, իսկ նշված հաշվառման /գրանցման/ բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ
1. Սամվել Վարդգեսի Խաչիկյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 794942 /յոթ հարյուր իննսունչորս հազար ինն հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որից 325219 /երեք հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր տասնինը/ ՀՀ դրամը որպես 05-001-1104-0463, 05-001-1159-0165/0167, 05-001-1157-0002, 05-001-1180-0061, 05-001-322-026 կադաստրային ծածկագրերով հողատեսքերի համար վճարման ենթակա հողի հարկերի գումար` ներառյալ տույժերը և 469723 /չորս հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ որպես որպես 05-001-322-026-01/11-13 կադաստրային ծածկագրով գույքի /անհատակն տուն/ ու Մերսեդես-Բենս Տ 420 Լ մակնիշի, 95 VS 555 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկերի գումար՝ ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝
դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`