Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0451-0049 կադաստրային ծածկագրով/ հողամասն աճուրդային կարգով օտարելու համար բաց դասական աճուրդ հայտարարելոր մասին

14.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀօրենքի 5-րդ հոդված

Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոցի թիվ 30/12 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0451-0049 կադաստրային ծածկագրով/ 0.00996 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն՝ արտադրական գործունեությամբ զբաղվելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2021 թվականի հունվարի 19-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 11.00-ին:

Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,

- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:

Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:

Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 5 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:

Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`