Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի ,մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

08.01.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 1 մաս

Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

/Ծածկագիր 2.3-20/
Գլխավոր մասնագետը`
ա) ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
բ) աշխատակազմի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
գ/ կազմում է համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման.
դ/ համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան կազմում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, կառուցապատման նախագծերը.
ե/ կազմում է կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, եզրակացություն է ներկայացնում ճարտարապետաշինարարական նախագծերի վերաբերյալ.
զի) սահմանված կարգով նախապատրաստում է համայնքի տարածքում շինարարության (քանդման) թույլտվության որոշման նախագծերը, oրենքով uահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեuված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.
է) uահմանված կարգով նախապատրաստում է համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործ¬ման փաuտագրման ձևակերպման որոշման նախագծերը.
ը) իրականացնում է համայնքի տարածքում ինքնակամ շինարարության կանխարգելման ու կաuեցման աշխատանքները և oրենքով uահ¬ման¬ված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
թ) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունները համայնքի սեփականություն ճանաչելու հետ կապ¬ված աշխա¬տանք¬ները և նախապատրաստում համապատասխան որոշման նախագծեր.
ժ) uահմանված կարգով վերահuկողություն է իրականացնում շենքերի ու շինու¬թյուն¬ների նպատակային oգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ.
ի) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան նախապատրաստում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության որոշման նախագծերը.
լ) առաջարկություն է ներկայացնում շենքերի և շինությունների համարակալման մասին, նախապատրաստում է հասցեների տրամադրման որոշման նախագծերը.
խ) կազմում է համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման և այլ քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացություններ, հատակագծեր, գծագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
ծ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործող¬ների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանք¬ներ.
կ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքայինծառայությանկամպետական
ծառայությանպաշտոններումառնվազներկուտարվաստաժկամվերջիներեքտարվաընթացքում
քաղաքականկամհայեցողականկամքաղաքացիականպաշտոններումառնվազնմեկտարվա
աշխատանքայինստաժկամվերջինութտարվաընթացքումհամայնքիավագանուանդամի
աշխատանքայինգործունեությանառնվազներկուտարվափորձկամառնվազներեքտարվա
մասնագիտականաշխատանքայինստաժկամմինչև2018թ. հունվարի 1-ըհամայնքայինծառայության, պետականև /կամ/ համայնքայինկառավարմանառնվազնմեկտարվաաշխատանքայինստաժ.
§Համայնքայինծառայությանմասին¦, §Տեղականինքնակառավարմանմասին¦,
Հողօգտագործման և քաղաքաշինության վերաբերյալ օրենսդրության իմացություն, « ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/
Մրցույթը կանցկացվի 2021թ.. փետրվարի 9-ին ժամը 1100-ին համայնքապետարանում/
ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացո ւ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականություններիկատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարությունայնմասին, որինքըդատականկարգովչիճանաչվելանգործունակկամսահմանափակ
գործունակ
ե) Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին
զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 25.01.2021թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև
պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Գավառի քաղաքապետարանի
աշխատակազմ /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ մարզպետարան:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`