Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆՎԱՐԻ 2024թվականի N 62-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Էդուարդ Հրաչիկի Ավագյանը (անձնագիր՝ AL0347878, ՀԾՀ՝ 2010800265 հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք քաղաք Գավառ, Գ․ Միքայելյան 1 փող․, 2-րդ նրբ․ 10տ ), սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում՝ Գավառ համայնքի Գ․ Միքայելյան 1 փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում իրականացրել է ինքնակամ շինարարություն, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված տուգանքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված տվյալների՝ Գավառ համայնքի Գ․ Միքայելյան 1 փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող գույքը հանդիսանում է Էդուարդ Հրաչիկի Ավագյանի սեփականությունը, որտեղ սեփականատեր հանդիսացող անձի կողմից առանց շինարարության համապատասխան թույլտվության իրականացվում է շինարարություն (ինքնակամ շինարարություն) ինչն հանդիսանում է Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթների խախտում։
Հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի /հինգ հարյուր հազար/դրամի չափով։
2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հունվարի 9-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է/ հիմք ՀՀ ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքի 04․01․2024թ․ թիվ 1431283 ծանուցումը և 26.12.2023թ․ փոստային LS116039907AM առաքանին/ քաղաքացի Էդուարդ Հրաչիկի Ավագյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքներն ու օրինական շահերը:
Համաձայն քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով:
Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Համայնքի ղեկավարը, համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4/ կետի, համայնքի քաղաքաշինական փաստաթղթերին համապատասախան ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ /նախագծման թույլտվություն/, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետի, համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, իսկ 28/ կետի՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նույն օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրությամբ, Տեղական ինքնակառավարման մասին, վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթներով, որոշում եմ
1. Պարտավորեցնել Էդուարդ Հրաչիկի Ավագյանին անհապաղ կասեցնել (դադարեցնել) Գավառ համայնքի
Գ․ Միքայելյան 1 փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը`
մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետահատակագծային
առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրումը:
2. Գավառ համայնքի Գ․ Միքայելյան 1 փողոց 2-րդ նրբանցք թիվ 10 հասցեում ինքնակամ շինարարություն
իրականացնելու համար Էդուարդ Հրաչիկի Ավագյանին տուգանել 500 000 / հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Տուգանքի գումարը ենթակա է վճարման Գավառի համայնքապետարանի 900175101105 հաշվեհամարին:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին` դրա ուժի մեջ
մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`
երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման`
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ
համայնքի ղեկավարը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ
իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12

Հեռ..` 264-2-34-23

Էլ. փոստ`