«Գրիգոր Խաչիկյան» ԱՁ-ին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
09.04.2024
«Գրիգոր Խաչիկյան» ԱՁ-ին
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, ք․ Գավառ,
Նալբանդյան փ․ 25տ
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր կողմից առանց թույլտվության ոգելից խմիչքի վաճառք իրականացնելու համար տուգանքի 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թ ապրիլի 17-ին, ժամը 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին, հասցեն՝ քաղ․ Գավառ, Գր․ Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ։
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով/անձնագիր/ և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար։
Գավառի համայնքապետարան
09․04․2024թ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12
Հեռ..` 264-2-34-23
Էլ. փոստ`