Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող բնակավայրերի զբոսայգի նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու բաց մրցույթ

10.08.2018

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող բնակավայրերի զբոսայգի նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 5-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց, թիվ 196/2, /կադաստրային ծածկագիր` 06-008-0103-0027/, բնակավայրերի զբոսայգի նշանակության 0,00435հա, տաղավար կառուցելու նպատակով, հողամասի տարեկան վարձավճարը 20000 ՀՀ դրամ մեկնարկային գինով, 25 տարի ժամկետով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 1000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է սույն թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 94

Հեռ..` +374 254 22168; +374 254 23406

Էլ. փոստ`