Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 2018թ.-ի տարեկան ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման համար աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ կազմակերպելու մասին

26.09.2018

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված


«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) հայտարարում է Ընկերության 2018թ.-ի տարեկան ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման համար աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ, որի արդյունքում հաղթողի հետ կկնքվի աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 16-ը` ներառյալ (բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի), ժամը 09:30-ից մինչև 17:00-ը:
Մրցույթի մասնակցության հայտերը, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են փոստով կամ էլեկտրոնային փոստով: Փոստով ներկայացնելու դեպքում դրանք պետք է լինեն փակ կնքված կամ ստորագրված երկու ծրարով (կարող են ներկայացվել նաև անձամբ), որոնցից առաջինում պետք է ներկայացվեն աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդում` ֆինանսական չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Առաջին ծրարում պետք է ընդգրկվեն նաև աուդիտորական ընկերության պետական ռեգիստրի վկայականի պատճենը և պետական լիազոր անձի կողմից տրված լիցենզիայի պատճենը:
Էլեկտրոնային փոստով ներկայացվելու դեպքում ֆայլերը պետք է լինեն պաշտպանված:
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերի ներկայացման կարգով` հայտի վերևի աջ անկյունում նշելով «փոփոխում» բառը:
Մրցույթի անցկացման ընթացակարգը ներկայացված է Ընկերության «Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշներ և դրանց կիրառումն ապահովող ընթացակարգեր» ներքին իրավական ակտում, որը հասանելի է Ընկերության ինտերնետային կայքում` http://www.pureironplant.am:
Աուդիտի եզրակացությունը պետք է կազմվի մինչև 2019թ. Մարտի 30-ը: Այն պետք է տրամադրվի հայերեն և անգլերեն լեզուներով:
Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի Հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ին` ՀՀ, ք. Երևան, Արցախի 75 հասցեում՝ այդ նպատակով հրավիրված տնօրենների խորհրդի նիստում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել`
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ
ՀՀ, ք. Երևան, Արցախի 75
Հեռ.: (374 11) 474260 ; (374 11) 470006
E-mail: pureiron@netsys.am
www.pureironplant.am
26 սեպտեմբերի, 2018թ.

Հասցե` ք. Երևան, Արցախի 75

Հեռ..` (374 11) 474260 ; (374 11) 470006

Վեբ կայք` www.pureironplant.am

Էլ. փոստ`