Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությա կողմից կազմակերպվողն Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման մասին

13.03.2019

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Յունի Բանկ» ԲԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

14.03.2019
«Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է հրապարակային մրցույթ Բանկի 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել`
1) այն ընկերությունները, որոնք ունեն բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի 1 մարտի 2011 թվականի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի»-ի,
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթին մասնակցության առաջարկի փաթեթում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
ա) աուդիտորական գործունեության լիցենզիայի պատճենը և աուդիտի անցկացման փորձի ընդգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից),
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն և անգլերեն տարբերակով ոչ ուշ քան 2020 թվականի մարտի 20-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի անցկացումը և աուդիտորական կազմակերպության ընտրությունն իրականացվում է համաձայն «Յունիբանկ» ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի», որի պատճենը տրամադրվում է Բանկի Աշխատակազմի կողմից (հասցե`ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) մասնակցի ներկայացված դիմումի հիման վրա 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 հասցեում 2019թ. մարտի 14-ից մինչև 2019թ. ապրիլի 15-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 17:00-ը: Աուդիտորական ծառայության տեխնիկական և ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները պետք է ներկայացվեն 2 /երկու/ փաթեթով` սոսնձված և ստորագրված ծրարով:
Մրցութային հայտերը կբացվեն 2019թ. ապրիլի 19-ին և կամփոփվեն 2019թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին:
Մրցութային հայտերի դիտարկման ընթացքում մասնակիցներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ճանաչված մրցույթի արդյունքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում` www.unibank.am:
Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ` այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) կամ զանգահարելով (+ 374 10) 59 22 59 (ներքին`301 կամ 298):
28.02.2019թ. դրությամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ն ունի գլխամասային գրասենյակ, 47 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ` ԱՀ-ում, ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):

Հասցե` ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5

Հեռ..` +374 10 592259

Էլ. փոստ`