Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼԻՔ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ

09.11.2020

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2013թ,-ի նոյեմբերի 14-ի N1228-Ն որոշում

Պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը գտնվում է ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 հասցեում, հայտարարում է 2021 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթ (մրցույթի ծածկագիրը` ՀՀ ՍԱՏՄ-ՓԾՁԲ-21)։
Որակավորման չափանիշներին համապատասխանող մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շրջանակային համաձայնագիր (այսուհետև` Համաձայնագիր) որով Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման պարտավորությունը (այսուհետև` Ծառայություն)` Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող բնութագրով սահմանելով փորձաքննության ծառայության տեսակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի,Տեխնիկական կանոնակարգման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 23-ի N 623-Ն որոշման հավելվածի 11.1-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 9-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, ներառված չեն Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում, նշանակված չեն Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար։
Փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու համար մասնակիցը պետք է ունենա հրավերով սահմանված որակավորման չափանիշները և Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող մասնագիտական գործունեության համապատասխանությունը` Համաձայնագրով նախատեսված գործունեությանը, այդ թվում՝ մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Թղթային ձևով մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2), սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 5-րդ օրը ժամը 16:00-ն։ Ընդ որում թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար։
Մրցույթի գրանցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 հասցեով, փաստաթղթային ձևով, սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 40-րդ օրվա ժամը 18:00-ն, և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։

Պատվիրատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան , Կոմիտասի պող. 49/2

Հեռ..` +374 12 404040

Վեբ կայք` http://snund.am

Էլ. փոստ`