Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողամասի վարձակալության բաց մրցույթի մասին
18.11.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդի համայնքապետարանի շենքում 2020 թվականի դեկտեմբերի 18 ժամը 1500-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողամասի վարձակալության բաց մրցույթ հետևյալ լոտով.
Լոտ 1. Ծածկագիր 04-008-0431-0002, հասցեն՝ գյուղ Ամբերդ, ջրային հողատեսք 0.2495 հա, մեկնարկային գինը տարեկան 20000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Ծածկագիր 04-008-0431-0003, հասցեն՝ գյուղ Ամբերդ, ջրային հողատեսք 0.3607 հա, մեկնարկային գինը տարեկան 30000 ՀՀ դրամ:
Կանխավճարը և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ին համարժեք դրամ, մասնակցության վճարը 5000 դրամ: Սահմանափակումներ չկան: Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն գին վճարողը: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթից 3 օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ամբերդի գյուղապետարան:
Հասցե` Արմավիրի մարզի Ամբերդ համայնք Կոմիտասի փողոց 14
Հեռ..` +37493325962
Վեբ կայք` amberdgp.am
Էլ. փոստ`