Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

10.04.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
Կառավարության 12․04․2001թ N 286 որոշման 8-րդ գլուխ

Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի է ներկայացվում կից ֆայլով ներկայացված հողամասը։
Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով, մրցույթի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ։ Մրցույթում դրված հողամասի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի 5%-ը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման վերաբերյալ կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկայանա մայիսի 14-ին ժամը 11:00-ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-18:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հասցե` ք․ Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-18

Էլ. փոստ`