Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Իջևանի համայնքապետարանը հայտարարում է կառուցապատման և վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասերի մրցույթ

16.04.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Իջևանի համայնքապետարան
ՀՀ Հողային օրենսգիրք 78-րդ հոդված

Իջևանի համայնքապետարանը հայտարարում է կառուցապատման և վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասերի մրցույթ:
Լոտ-1 ք. Իջևան, Անկախության փողոցի թիվ19/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 31.8քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 70 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0119-0206/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-2 ք. Իջևան, Մետաղագործների փողոցի թիվ13/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ընդհանուր օգտագործման, 30.7քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 30 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0267-0057/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-3 Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության, արոտավայր, 6000.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 4 ՀՀ դրամ /վկայական 11042024-11-0055, ծածկագիր 11-028-0637-0030/, մասնակցության վճարը կազմում է 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-4 Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության, արոտավայր, 6000.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 4 ՀՀ դրամ /վկայական 11042024-11-0049, ծածկագիր 11-028-0637-0031/, մասնակցության վճարը կազմում է 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-5 Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք, 2800.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային վարձավճարը 5 ՀՀ դրամ /վկայական 29112023-11-0010, ծածկագիր 11-013-0339-0022/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթը կկայանա 2024թ. մայիսի 17-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 12.00-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. մայիսի 13-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր: Նախավճարը՝ մեկնարկային գնի 5 %, քայլը՝ մեկնարկային գնի 5 % :
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0263-4-21-38 հեռախոսահամարով:
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ք. Իջևան, Երևանյան 6

Հեռ..` 0263-42138

Էլ. փոստ`