Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մրցույթ

03.07.2019

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վեդու համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2019թ. օգոստոսի 6-ին ժամը 15:00-ին հայտարարում է Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ՝
ք.Վեդի, Արամ Եղյան փողոց 1-ին նրբանցք 6-2 հասցեում գտնվող 0.228հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս /ծածկագիր 03-004-0022-0079/, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 1 տոկոսի չափով:
Հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, տրամադրվում է բնակելի նշանակության օժանդակ շինություններ կառուցելու նպատակով, տարածքով անցնում է ոռոգման ջրագիծ և բարձր լարման հոսանքի գիծ:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան՝ ք.Վեդի Թումանյան 6, հեռ. 0234-2-33-32
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ք.Վեդի, Թումանյան

Հեռ..` +374 234 2-33-32

Էլ. փոստ`