Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ <Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19.07.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Վեդու համայնքապետարան
<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 11 կետ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն՝
1. բարձրագույն կրթություն
2. հանրային ծառայության առնվազն 5 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները
3. ուսումնական հաստատության տնօերնի դեպքում՝ <Հանրակրթության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը
4. իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
5. տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
ա/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
բ/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
դ/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ
ե/ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
զ/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2. տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
3. օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն
4. դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ
5. զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել
6. ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են
7. 65 տարին լրացած քաղաքացիները

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1. դիմում,
2. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
3. քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4. ինքնակենսագրություն,
5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճեները,
6. տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճեները հետ չեն վերադարձվում:

Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `

1. ՀՀ Վեդու համայնքապետարան` ք. Վեդի, համայնքապետարանի աշխատակազմ, հեռախոս` 0234-2-33-32.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-39-47:

Մրցույթը կկայանա 2021 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին` Վեդու համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի օգոստոսի 10-ը:

Հասցե` Արարատի մարզ ք Վեդի Թումանյան 6

Հեռ..` 0234-2-33-32

Էլ. փոստ`