ԱՐԱՅԻԿ ԿԱՐԵՆԻ ՄԽՈՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.12.2023
2023 թվականի հունիսի 01-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Արայիկ Կարենի Մխոյանի անվամբ գրանցված BMW 750 I մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 311704 /երեք հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 273626 /երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 38078 /երեսունութ հազար յոթանասունութ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2021-2022թթ. ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: