Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՄԱՅԱԿ ՍՏԵՓԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Հմայակ Ստեփանի Կիրակոսյանի անվամբ գրանցված TOYOTA CAMRY 2.5 մակնիշի, 36DC549 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 173564 /մեկ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 144600 /մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 28964 /քսանութ հազար ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2023թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`