Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1624-Ա ՈՐՈՇՈՒՄ

15.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանս քննության առնելով Մինաս Ռուբենի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Մինաս Ռուբենի Սարգսյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 12.10.2022թ. տեղեկանքի համաձայն՝ Մինաս Ռուբենի Սարգսյանին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով պատկանող հողի (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0102-0212) հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են 9300 ՀՀ դրամ, որից ապառք՝ 6921 ՀՀ դրամ, տույժ՝ 2379 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030--0113-0046)՝ 2018-2020թթ․ համար՝ 3986 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2967 ՀՀ դրամ, տույժ՝ 1019 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0105-0160)՝ 2018-2020թթ․ համար՝ 940 ՀՀ դրամ, որից ապառք՝ 699 ՀՀ դրամ, տույժ՝ 241 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0116-0019)՝ 2018-2020թթ․ համար՝ 4661 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3468 ՀՀ դրամ, տույժ՝ 1193 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0104-0085)՝ 2018-2020թթ․ համար՝ 2822 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2100 ՀՀ դրամ, տույժ՝ 722 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0119-0032)՝ 2018-2020թթ․ համար՝ 1072 ՀՀ դրամ, որից ապառք՝ 798 ՀՀ դրամ, տույժ՝ 274 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-030-0001-0062)՝ 2018-2020թթ․ համար՝ 2107 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1569 ՀՀ դրամ, տույժ՝ 538 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-030-0018-0009)՝ 2018-2020թթ․ համար՝ 5240 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3900 ՀՀ դրամ, տույժ՝ 1340 ՀՀ դրամ, (խոտհարկ, ծածկագիրը՝ 09-030-0113-0031)՝ 2018-2020թթ․ համար՝ 1371 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1020 ՀՀ դրամ, տույժ՝ 351 ՀՀ դրամ:
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Այսպիսով, Մինաս Ռուբենի Սարգսյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողի (անջրդի վարելահողերի, խոտհարկի և տնամերձ հողամասերի) հարկի գծով 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով հողի հարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 31499 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ՝
1. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 9300 ՀՀ դրամ /ապառք՝ 6921 ՀՀ դրամ, տույժ՝ 2379 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0102-0212 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
2․ Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 3986 ՀՀ դրամ /ապառք՝ 2967 ՀՀ դրամ, տույժ՝ 1019 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0113-0046 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
3. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 940 ՀՀ դրամ /ապառք՝ 699 ՀՀ դրամ, տույժ՝ 241 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0105-0160 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
4. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 4661 ՀՀ դրամ /ապառք՝ 3468 ՀՀ դրամ, տույժ՝ 1193 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0116-0019 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
5. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 2822 ՀՀ դրամ /ապառք՝ 2100 ՀՀ դրամ, տույժ՝ 722 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0104-0085 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
6. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1072 ՀՀ դրամ /ապառք՝ 798 ՀՀ դրամ, տույժ՝ 274 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0119-0032 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
7. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 2107 ՀՀ դրամ /ապառք՝ 1569 ՀՀ դրամ, տույժ՝ 538 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0001-0062 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
8. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 5240 ՀՀ դրամ /ապառք՝ 3900 ՀՀ դրամ, տույժ՝ 1340 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0018-0009 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
9. Մինաս Ռուբենի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1371 ՀՀ դրամ /ապառք՝ 1020 ՀՀ դրամ, տույժ՝ 351 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0113-0031 ծածկագրով խոտհարկի համար վճարման ենթակա հարկի գումար։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
11․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
12. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` ք․Կապան, Ա․Մանուկյան փ․ 5ա

Հեռ..` +374-285-42036

Էլ. փոստ`