Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 02-Ի N 1560-Ա ՈՐՈՇՈՒՄ

15.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 07.10.2022թ. տեղեկանքի համաձայն՝ Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով պատկանող հողի (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0103-0005) հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են 2843 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2118 ՀՀ դրամ, տույժ՝ 725 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030--0119-0134)՝ 2018-2020թթ․ համար՝ 1949 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1452 ՀՀ դրամ, տույժ՝ 497 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0102-0003)՝ 2018-2020թթ․ համար՝ 14234 ՀՀ դրամ, որից ապառք՝ 10605 ՀՀ դրամ, տույժ՝ 3629 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-030-0113-0047)՝ 2018-2020թթ․ համար՝ 10098 ՀՀ դրամ, որից ապառք՝ 7524 ՀՀ դրամ, տույժ՝ 2574 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-030-0053-0003)՝ 2018-2020թթ․ համար՝ 6862 ՀՀ դրամ, որից ապառք՝ 5112 ՀՀ դրամ, տույժ՝ 1750 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-030-0036-0014)՝ 2018-2020թթ․ համար՝ 3764 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2805 ՀՀ դրամ, տույժ՝ 959 ՀՀ դրամ, (խոտհարկի հողամաս, ծածկագիրը՝ 09-030-0113-0029)՝ 2018-2020թթ․ համար՝ 1880 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1401 ՀՀ դրամ, տույժ՝ 479 ՀՀ դրամ:
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Այսպիսով, Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողի (անջրդի վարելահողերի, խոտհարկի և տնամերձի) հարկի գծով 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով անշարժ հողի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 41630 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ՝
1. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 2843 ՀՀ դրամ /ապառք՝ 2118 ՀՀ դրամ, տույժ՝ 725 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0103-0005 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
2․ Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1949 ՀՀ դրամ /ապառք՝ 1452 ՀՀ դրամ, տույժ՝ 497 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0119-0134 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
3. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 14234 ՀՀ դրամ /ապառք՝ 10605 ՀՀ դրամ, տույժ՝ 3629 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0102-0003 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
4. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 10098 ՀՀ դրամ /ապառք՝ 7524 ՀՀ դրամ, տույժ՝ 2574 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0113-0047 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
5. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 6862 ՀՀ դրամ /ապառք՝ 5112 ՀՀ դրամ, տույժ՝ 1750 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0053-0003 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
6. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 3764 ՀՀ դրամ /ապառք՝ 2805 ՀՀ դրամ, տույժ՝ 959 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0036-0014 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
7. Գրիգոր Անդրանիկի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1880 ՀՀ դրամ /ապառք՝ 1401 ՀՀ դրամ, տույժ՝ 479 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում սեփականության իրավունքով նրան պատկանող 09-030-0113-0029 ծածկագրով խոտահարկ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
9․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
10. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` ք․Կապան, Ա․Մանուկյան փ․ 5ա

Հեռ..` +374-285-42036

Էլ. փոստ`