Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․Նկարագրական մաս․

Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանը հանդիսանալով տեղական հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի հուլիսի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 19․07․2023թ․ տեղեկանքների համաձայն՝ Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող GAZ 24-10 մակնիշի, 20 UO 356 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 100 ձ.ուժ, 1987թ.) գույքահարկի գծով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 22264 ՀՀ դրամ, որից ապառք` 19163 ՀՀ դրամ, տույժ` 3101 ՀՀ դրամ։

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 19.07.2023թ. տեղեկանքների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի 32 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանին պատկանող անշարժ գույքի (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0215-00155-002, անհատական բնակելի տուն) հարկի գծով 2019-2022թթ․ համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 8151 ՀՀ դրամ, որից ապառք՝ 6868 ՀՀ դրամ, տույժ՝ 1283 ՀՀ դրամ։

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (․․․) համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։

Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։

Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։

Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։

Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։

Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։

Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանը օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող GAZ 24-10 մակնիշի, 20 UO 356 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունը 19․07․2023թ․ դրությամբ կազմում է 22264 ՀՀ դրամ, որից ապառք` 19163 ՀՀ դրամ, տույժ` 3101 ՀՀ դրամ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի 32 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի հարկը 2019-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունը՝ 8151 ՀՀ դրամ, որից ապառք՝ 6868 ՀՀ դրամ, տույժ՝ 1283 ՀՀ դրամ։

3․Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ

1. Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 22264 ՀՀ դրամ, որպես GAZ 24-10 մակնիշի, 20 UO 356 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 19163 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 3101 ՀՀ դրամ։

2. Գրիգոր Ռաֆիկի Մովսեսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 8151 ՀՀ դրամ /ապառք՝ 6868 ՀՀ դրամ, տույժ՝ 1283 ՀՀ դրամ/, որպես Կապան քաղաքի Կավարտ թաղամասի 32 հասցեում սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի համար վճարման ենթակա հարկի գումար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կապան ,Չարենցի1

Հեռ..` 060720072

Էլ. փոստ`