ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.04.2024
Հայտնում ենք Ձեզ, որ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով 2021-2023թթ․-ի հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
Հարուցված վարչական վարույթի լսումները նշանակվել էին 2024 թվականի ապրիլի 02-ին,ժամը՝ 10։30-ին։ Նկատի ունենալով, որ Ձեր կողմից չի ստացվել 2024 թվականի ապրիլի 2-ին ժամը 11։00 նշանակված գործի քննության վերաբերյալ ծանուցագիրը, ուստի գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 11․04․2024թվականի ժամը 11։00-ին։
Վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Կապանի համայն-քապետարան, հասցեն` ք. Կապան, Չարենցի 1:
Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին:
Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:
Վարչական վարույթի լսումներին ներկայանալ անձը (ներկայացուցչի միջոցով մասնակցելու դեպքում լիազորությունները) հաստատող փաստաթղթերով։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի ընդունմամբ եզրափակելու համար:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Հանրային իրավական դրամական պահանջները չկատարելու դեպքում՝ ընդունված որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունները բռնագանձելու նպատակով։
Կից ուղարկվում է տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը։
Առդիր՝ «01» թերթ։
Հասցե` Չարենցի 1
Հեռ..` 060720077
Էլ. փոստ`